Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ. ՀՀ ՊՆ
Զինծառայողների անհատական վարժվածությունը և հաստիքային զենքի տիրապետման հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 29-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հրաձգության ընթացքում զինծառայողները խստորեն հետևել են անվտանգության կանոնների պահպանմանը և հաջողությամբ կատարել առաջադրված կրակային խնդիրները: