«Վստահեցնում եմ՝ շենքային կառույցներին որևիցե վտանգ չի սպառնում, նման որոշում չկա»․ ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ ակադեմիական քաղաք հիմնելու և բոլոր բուհերը մեկ վայրում տեղակայելու առաջարկին՝ ասաց․ «Մեր երեխաներին թողնելու ենք բուհեր և լավ բուհեր։ Մենք ունենք այն ինչ ունենք և մենք պետք է պահպանենք եղածը, թույլ չտանք անկում, զարգացնենք ու բերենք նոր որակական մակարդակի։ Վստահեցնում եմ՝ շենքային կառույցներին որևիցե վտանգ չի սպառնում, նման որոշում չկա, կա գաղափար։ Խնդիրը շենքը չի, խնդիրը նոր շենքերն են, նոր գաղափարները։ Մենք չենք կարող «նկուղային» պայմաններում կրթություն ապահովել»։