Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարական տված Էդգար Ճաղարյանն իր աշխատանքը կշարունակի Արցախում: Նա ՀԺ-ի հետ զրույցում հերքեց այն
տեղեկությունը, թե նշանակվելու է Տավուշի մարզպետ, գրում է
armtimes.com-ը։
Նշենք, որ Հայկ Չոբանյանը Կառավարության վաղվա նիստում
կազատվի զբաղեցրած պաշտոնից եւ մեր տեղեկություններով, կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
Էդգար Ճաղարյանի հետ մեր զրույցը ստորեւ.
- Պարո՛ն Ճաղարյան, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ դուք նշանակվելու եք Տավուշի մարզպետի պաշտոնում:- Ո՛չ, դա չի համապատասխանում իրականությանը:
- Իսկ ինչո՞վ եք զբաղվելու, այլ պաշտոնի նշանակվելո՞ւ եք:- Այո՛, ես տեղափոխվում եմ Արցախ, աշխատանքս շարունակելու եմ Արցախում:
- Ի՞նչ պաշտոնի կնշանակվեք Արցախում:- Դեռ պարզ չէ, համենայնդեպս Արցախի զարգացման համար եմ տեղափոխվում: