Հինգերորդ զորամիավորման կապավորներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ
Հինգերորդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն ապրիլի 5-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծավալվել են կապի շարժական հանգույցներ, ապահովվել է համակարգի անխափան աշխատանքը, կատարելագործվել են ազդանշանների հաղորդման և ստացման գործնական հմտությունները: