Դատարանը նույնիսկ չանդրադարձավ, թե քրեական դատավարության որ նորմերին հղում կատարելով՝ քրեական հետապնդումը դադարեցրեց․ դատախազ
Դատարանն այս դատական նիստում ընդամենն անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին, նույնիսկ չանդրադարձավ եզրափակիչ մասին, թե քրեական դատավարության որ նորմերին հղում կատարելով՝ քրեական հետապնդումը դադարեցրեց։ Այդ մասին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների ասաց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը։ Նա նշեց, որ իրենք որպես կիրառման ենթակա նորմեր հղում էին կատարել և նշել, որ դրանցում առերևույթ հակասահմանադրականության խնդիր են տեսել, հետևաբար դրանց կարող են անդրադառնալ բացառապես դատական ակտը ստանալուց և դրա պատճառահետևանքային պատճառաբանություններին ծանոթանալուց։