Իրավապաշպան Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ուսումնասիրելով Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունները, կարող ենք արձանագրել, որ Ոստիկանության գործողություններում անիրավաչափ ոչինչ չի նկատվում:
Ակնահայտ երևում էր նաև, որ ոստիկանության կարողությունները չեն բավարարում պատշաճ կերպով արդյունավետ իրականացնել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները:
Հ.Գ. Իսկ այն տղամարդիկ, ովքեր իրականում կազմակերպել էին այսօրվա ակցիան և կանանց դրդել էին ոստիկանների հետ բախման՝ տղամարդ կոչվելու իրավունք չունեն: