Ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվի մոտ 68.7 կմ երկարությամբ 12 ճանապարհահատված։ Ճանապարհների վերականգնումը նախատեսված է ավարտել 2021 թվականին։
Կենսական նշանակության ճանապարհներն ապահովում են համայնքների և հիմնական ճանապարհների (հանրապետական կամ միջպետական նշանակության) միջև տրանսպորտային կապը՝ բարելավելով բնակչության կենսամակարդակը։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։