Ջհանգիրյանը ՄԻԵԴ-ում հաղթել է, գումարը նվիրաբերել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն. «Ժողովուրդ»
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանը իր իրավունքների համար Եվրադատարանում կռիվ տալուց հետո հաղթել է: Պետությունը նրան բավականին կլորիկ գումար է տվել` որպես ոտնահարված ու խախտված իրավունքների փոխհատուցում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գագիկ Ջհանգիրյանը պետությունից ստացված գումարները երեկ վերցրել է ու գնացել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին անձամբ տվել է երկու միլիոն դրամ գումար` խոստանալով, որ օրերս էլի է նվիրաբերելու որոշ գումարներ՝ արդեն անհատապես վերականգնողական կենտրոնում բուժվողների համար, նրանց անունով: Այսպիսով, մի շարք դատավորների, քննիչների ու դատախազների պատճառով մեր երկիրը պարտվել է Եվրադատարանում: Եւ, բացի ամոթալի պարտությունից, ՀՀ կառավարությունը հարկատուների միջոցներով գոյացած գումարներով ձեւավորված պետական բյուջեից ստիպված է եղել փոխհատուցել Ջհանգիրյանի խախտված իրավունքների համար: Ու լավ է, որ գոնե այդ գումարները բաժին են հասել վիրավոր, անդամահատված զինվորներին»: