Ասկերանի Շոշ համայնքում հայտնաբերված գնդիկաբեկորային ռումբը կվնասազերծվի. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ
Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ։ Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։

Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն և խնդրում՝ պայթյունի ձայն լսելու դեպքում խուճապի չմատնվել։