Արտակարգ դրության հաստատումից հետո դասերը դասարաններից տեղափոխվեցին օնլայն տիրույթ, սմարթֆոներն էլ դարձան դասապատրաստման կարևոր ատրիբուտներ։ Հեռավար դասերը ստեղծված իրավիճակում թեև լավագույն լուծումն էր, այդուհանդերձ, մեր կրթական մշակույթում այն նոր էր և առաջացրեց մի շարք խնդիրներ։