ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն երանոսյանի գործով դատական նիստն այսօր չի կայացել, քանի որ նիստը նախագահող դատավորը վերապատրաստման է:
Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թ. ապրիլին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։
Նշենք նաև, որ Երանոսյանի գործով մոտ 1,5 ամիս նիստեր չեն կայացել։