Ղրիմում զբոսաշրջիկների հոսքի աճ են սպասում Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակման պատճառով
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումը զբոսաշրջիկների լրացուցիչ հոսքի կհանգեցնի. կարեւորը Ռուսաստանի քաղաքացիների որակյալ հանգիստը եւ նրանց կազդուրվելն ապահովելն Է: Այդ մասին ասել Է հանրապետության առողջարանների եւ զբոսաշրջության նախարար Վադիմ Վոլչենկո,գրում է newarmenia.am-ը։
Ռուսաստանը Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը սահմանափակել Է ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 1-ը:
Տուրօպերատորներին հանձնարարվել Է դադարեցնել այդ երկիր ուղեգրերի վաճառքը: «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել Է, որ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունն այնտեղ շատ արագ Է բարդանում, ամենից շատ COVID-19-ի մոտացիայի ենթարկված հիմնամանրԷները Ռուսաստան են բերվել հենց այդ երկրից: «Դա զբոսաշրջիկների լրացուցիչ հոսք կառաջացնի Ղրիմում»,-ասել Է Վոլչենկոն «Սպուտնիկ վ Կրիմու» ռադիոյի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես Է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումն ազդում հանրապետության տուրիստական հոսքի վրա: Նախարարի խոսքով, ստեղծված իրադրությունը Ղրիմի զբոսաշրջության ճյուղի վրա լրացուցիչ պարտավորություններ Է դնում թերակղզու հյուրերի որակյալ հանգստի ապահովման ուղղությամբ:
«Մի կողմից՝ լավ չԷ եւ ճիշտ չԷ դրանով ուրախանալը, մյուս կողմից՝ ես չեմ կարող ասել, որ դա մեզ առանձնապես անհանգստացրել Է դրանից առաջ: Ղրիմը եւ մեր հարեւանները (Կրասնոդարի երկրամասը) բազմապատիկ ավելի շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են ընդունում, քան ամբողջ Թուրքիան: Մենք հասկանում ենք, որ սահմանափակումների մեջ ոչ մի լավ բան չկա, հուսանք, որ դրանք բոլոր կհանվեն: Բայց մենք դեռ պատասխանատվություն ունենք տուրիստական բիզնեսի եւ բոլոր ղրիմցիների առջեւ՝ ապահովելու ամառային որակյալ հանգիստը եւ կազդուրումը, ըստ Էության, ողջ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար»,-ասել Է Վոլչենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: