Շիրակի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը, արգելում են ելումուտն ու պահանջում, որ այս պահին Գյումրի ժամանեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը,հայտնում է
armtimes.com-ը։
Ասում են՝ կառույցի դռները կբացեն միայն իրենց պահանջի կատարման դեպքում:
Նշենք, որ պարբերաբար ծնողները նման քայլի են դիմում և պահանջում հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան: Նրանք ընդգծում են, որ իրենց քայլերի մեջ որևէ մեկը քաղաքական երանգ չտեսնի: Իրենց միակ պահանջը իրենց որդիների անվտանգության ապահովումն ու գերությունից ազատումն է:
Հիշեցնենք, վերջին ակցիան նրանք կազմակերպել էին մարտի 9-ին, փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ Հոռոմի խաչմերուկի հատվածը, Ազատանի մուտքը, Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաև Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները, նաև՝ երկաթգիծը: Այնուհետ օրվա ավրատին բացել էին բոլոր ճանապարհները ու նշել, որ իրենց որոշումը մանրամասնել չեն ցանկանում:
Նշենք, որ մարզպետարանի մուտքը փակել են 2020 թվականի դեկտեմբերի 16-ին
Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները: