Երթևեկության ուղղությունների փոփոխություն Իսակով-Բաբաջանյան ճանապարհային հանգույցում
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Ծ. Իսակով - Ա. Բաբաջանյան ճանապարհային հանգույցի երթևեկության բարելավման համար մշակվել է երթևեկության ուղղությունների փոփոխություն՝ համաձայն երթևեկության կազմակերպման սխեմայի:
 
Այս սխեման ուժի մեջ կմտնի 2021 թվականի ապրիլի 14-ից:
 
Պատճառած անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների և վարորդների ներողամտությունը: