ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր 2020թ․ բյուջեի կատարողականի մասին զեկույցի ժամանակ նաև նշել է, որ 2020 թվականի համար այսօր իրենց կարևորագույն ասելիքը պետք է կապված լինի 44-օրյա պատերազմի հետ։
«Պատերազմի մասին իհարկե շատ է խոսվել, բայց ես այսօրվա առիթը պատեհ եմ համարում պատերազմի վերաբերյալ տեղի ունեցած մի շարք շահարկումների, մի շարք ապատեղեկատվությունների և մի շարք հարցերի պատասխանը տալու։ Մենք այս ընթացքում ունեցել ենք թյուրըմբռնումներ, ոմանք հատուկ պլանավորած, ոմանք գուցե և ակամա և ոչ դիտավորյալ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ուզում է սկսել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի 2020 թվականի նոյեմբերի 17-ին արված հայտարարությունից և այն, որ նա նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ պատերազմի դեռ չորրորդ օրը անվտանգուիթյան խորհրդի նստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և ստեղված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, ապա վարչապետը պատասխանատու և պաշտոնապես հայտարարում է, որ որ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի։
«Չի ասել ԳՇ պետը նման բան, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ է արձանագրված»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ է արձանագրված: Խոսքը սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին է: Ընդհակառակը, ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում է իր առջեւ դրված խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարի: Ընդգծում եմ՝ Գլխավոր շտաբի պետը Անվտանգության խորհրդին հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջեւ դրված խնդիրը եւ մինչեւ վերջ կկատարի»: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ Գլխավոր շտաբի պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, մի պարզ պատճառով՝ որովհետև 2020 թվականի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում՝ զեկույցում, հավաստիացրել է՝ արցախյան ուղղությամբ մենք կարող ենք առկա ուժերով ու միջոցներով, ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները:
Էլի եմ ասում՝ ԳՇ պետը 2020 թվականի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստում Անվտանգության խորհրդին զեկուցել է՝ արցախյան ուղղությամբ Հայաստանի զինված ուժերը կարող են առկա ուժերով և միջոցներով, ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները: Սա Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի գնահատականն է եղել 2020 թվականի օգոստոսի 21-ին և 2020 թվականի սեպտեմբերի 30-ին: Այս ամենը, սակայն, չի նշանակում, թե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ»: