Պետք է պատրաստ լինենք էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարման և կապի ժամանակավոր խափանումներին. Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդականը ՝ գնդակոծությունների մասին
«Ուկրաինայի 8 շրջաններում և Կիևում վնասվել են 11 կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ։ Մենք պետք է պատրաստ լինենք էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարման և կապի ժամանակավոր խափանումներին»,- Թվիթերի իր էջում գրառել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն՝ ընդգծելով Ուկրաինայի փոխնախարարի խոսքերը։ 

Նա նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են փողոցում վիրակապում պայթյունների հետևանքով վիրավորված քաղաքացիներին։ 

Նշենք, որ այսօր հրթիռակոծվել են Կիևը, Լվովը, Խարկովը, Զապորոժիեն։ 

Կիևում գնդակոծվել են մասնավորապես այն տարածքները, որտեղ գտնվում են Ուկրաինայի նախագահ Զելենսկու և ԱԱԾ-ի գրասենյակները։
Կիևի քաղաքապետարանից հայտնել են, որ դադարեցվել է մետրոյի աշխատանքը, և քաղաքացիները ապաստանել են ստորգետնյա կայարաններում։