Հայ խորհրդարանականները մասնակցել են եվրոպացի պատգամավորների միջև շախմատի առաջնությանը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Հայաստանի խորհրդարանի պատգամավորները զբաղված են ոչ միայն օրենսդրական աշխատանքով, այլ նաև մասնակցում են աշխարհի ինտելեկտուալ խաղի՝ շախմատի մրցաշարին:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանն ու Արթուր Դավթյանը մասնակցել են եվրոպացի պատգամավորների միջև շախմատի առաջնությանը, որը կազմակերպել է Եվրոպական շախմատի միությունը: Ապրիլի 16-ին խաղարկվել է մրցաշարի առաջին պարտիան, որին մասնակցել է 32 պատգամավոր:
Արտակ Մանուկյանի խոսքով՝ Հայաստանը միշտ էլ ուժեղ է եղել թիմային սպորտաձևերում՝ գրանցելով հաջողություններ: Նա նշել է, որ առնվազն արժանի դիմադրություն ցույց կտան և հույս հայտնել, որ չեն հիասթափեցնի: Առաջին տուրի արդյունքները կներկայացվեն մրցույթի ավարտից հետո: