Դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Անդորրայի արտգործնախարարին

Հոկտեմբերի 27-ին համատեղության կարգով Անդորրայի Իշխանապետությունում (նստավայրը՝ Մադրիդ) ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Անդորրայի արտաքին գործերի նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտին։
 
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստանի և Անդորրայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։
 

 
Դեսպանն Անդորրայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։