ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Սոչիի եռակողմ հանդիպմանը՝ գրել է․
Կանխատեսելիորեն ոչինչ չստորագրվեց։
Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կողմ է երկու ամիս առաջ ռուսական կողմի առաջարկած 15 կետանոց տարբերակին։ Նա հատուկ մի քանի անգամ ընդգծեց «15» թիվը, քանի որ հենց 15-րդ կետին էր դեմ Բաքուն (Ալիևը ուզում էր 14 կետով սահմանափակվել)։
15-րդ կետը վերաբերվում էր նրան, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողնվում է անորոշ ապագայի (ճշգրիտ ձևակերպումը չգիտեմ)։
Ինչպես և սպասելի էր, ըստ էության, Սոչիում Ալիևը, բովանդակային առումով, չհամաձայնվեց 15-րդ կետին, Փաշինյանն էլ չհամաձայնվեց 14 կետանի տարբերակին։
Արդյունքում ստորագրեցին հայտարարություն ոչինչի մասին, որ չստացվի, որ ոչինչ չեն ստորագրել։
Ակնհայտ է, որ Ռուսաստանը, որն այժմ Ադրբեջանի հետ այլ ընդհանուր շահեր ունի (օրինակ` Մեղրիով միջանցք), և Արցախի կարգավիճակի կամ արցախահայության իրավունքների մասով Ադրբեջանի վրա, մեղմ ասած, որևէ ճնշում չի գործադրելու։
Փոխարենը, Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին Հայաստանի վրա է ճնշումներ գործադրելու, որ Մեղրիի ճանապարհը հանձնվի իրեն։
Այստեղ պետք է միջնորդ, որը կստիպի Ադրբեջանին ճանաչել Ղարաբաղյան հակամարտության գոյությունն ու դրանից բխող քայլերի գնալ։։