«Մայրը փորձել է անչափահաս որդուն պաշտպանել համասեռամոլ Տիգրանից»․ 2 տղաների ինքնասպանության գործով քննչական գործողություններ են կատարվել
Քննչական կոմիտեն, ի պատասխան Civic.am-ի հարցման, թե ի՞նչ փուլում է հոկտեմբերի 20-ին 16 և 21-ամյա տղաների՝ Երևանի Դավիթաշենի կամրջից նետվելով ինքնասպանություն գործելու քրեական գործը, և ի՞նչ հանգամանքներ են հայտնի այդ գործից, հայտնել է, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է հարուցվել 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին, այս դեպքում՝ անչափահաս անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որի ընթացքում կատարվել են մի շարք ապացուցողական գործողություններ։

Հիշեցնենք, որ այս ողբերգությունը բուռն, ծայրահեղ քննարկումների տեղիք տվեց մեդիայում և սոցցանցերում։ Ինքնասպանություն գործած երիտասարդները, ըստ իրենց և իրենց ընկերների հրապարակումների, սոցցանցերում տարածած նկարների, հրապարակումների, տեսանյութերի, եղել են նույնասեռականներ։ Այդ քայլին դիմելուց առաջ տղաները համատեղ լուսանկարներ էին հրապարակել, իսկ 16-ամյա Արսենը գրել էր. «Մեր բոլոր համատեղ գործողությունների մասին որոշումները միասին ենք կայացրել»։

Քննարկումներում թիրախավորվում էր հիմնականում տղաների սեռական կողմնորոշումը: Հանրության զգալի հատված անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերեց՝ ասելով, թե նման մարդիկ չպետք է տեղ ունենան հասարակության մեջ, նրանք վիրավորում են մեր ազգային արժանապատվությունը, մի զգալի հատված էլ թիրախավորեց տղաների ծնողներին։ Քանի որ 21-ամյա Տիգրանը Ռուսաստանի քաղաքացի է եղել և ընդամենը երկու ամիս է եղել Հայաստանում, հիմնական պարսավանքն ուղղվեց Արսենի մայրիկին՝ մեղադրելով նրան ոչ ծնողական վերաբերմունք ցուցաբերելու՝ իր զավակին ըմբռնելու և խնդրին լուծում տալու փոխարեն՝ մերժելու, իր որդուն տնից փախչելու, ապա մահվան հասցնելու մեջ՝ առանց շատ հանգամանքներ պարզելու։ 

Նշենք, որ 16-ամյա Արսենի մայրը սոցցանցերից մեկում տղաների համատեղ ջերմ լուսանկարի տակ աֆեկտիվ ու իմպուլսիվ գրառում էր արել։ Բացի ծնողներից՝ մեղադրանքներ ուղղվեցին նաև դպրոցի դաստիարակությանը, միջավայրի, հարազատների անտարբերությանը կամ հակառակը՝ անհանդուրժողականությանը և այլն։ Իսկ ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության որոշ ջատագովներ տղաների ողբերգական մահը շահարկելով՝ այն ներկայացրին իբրև «ազատատենչ հոգու պատասխան ընդհանուր խավարամտությանը և իրենց անմարդասեր մերժողներին»։

Արսենի ընկերները նրա հիշատակի համար մոմավառություն կազմակերպեցին։ 16-ամյա Արսենի մտերիմ ընկերներից մեկն էլ գրառում էր արել, որտեղ փորձում էր ճշմարտությունը ներկայացնել և պաշտպանել Արսենի մորը։ Նա ասել է, որ մայրը պարզապես փորձել է որդուն պաշտպանել մանկապիղծ Տիգրանից, ով մեծ է եղել 5 տարով, իսկ իր որդին անչափահաս է եղել։ Ընկերը բացահայտել է նաև, որ ոչ թե մայրն է տանից դուրս հանել Արսենին, այլ ինքն է փախել, որովհետև համասեռամոլ Տիգրանը նրա ուղեղը երկու ամսվա մեջ «լվացել է»: «Արսենին եթե հարցնեիք՝ ում ա ամենաշատ սիրում, կասեր՝ մորը, որովհետև ինքը իրոք պաշտում էր, որտեղ նստում՝ մորն էր գովում։ Ու դուք հիմա նստած ձեր սեփական շահերից ելնելով վատաբանում, հայհոյում, վիրավորում եք մի կնոջ, ով փորձել ա անի իր ծնողական պարտականությունը, ում ոչ ճանաչում եք, ոչ տեսել եք, ոչ Արսենին գիտեիք: Արել եք՝ ձեր ենթադրություններից ելնելով և դա ընդունելով որպես փաստ ու սկսել ամեն մեկդ ձեր պարտքը համարել տարածելը: Եթե լավ բան լիներ, հաստատ կալարեիք տարածել»,- գրել է նա:

Թամարա Ղազարյան