ԱՄՆ-ում գործող
«Global Firepower» միջազգային անկախ ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2022 թվականի զեկույցը։ Ռազմական հզորության վարկանիշը պարզելու համար ուսումնասիրվել է
142 պետության զինված ուժեր։
Համաձայն այդ զեկույցի՝ աշխարհի ամենաուժեղ բանակը պատկանում են ԱՄՆ-ին, իսկ ամենաթույլը՝ Իսլանդիային։ Հզորագույն եռյակում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանի Դաշնության
(ՌԴ) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության
(ՉԺՀ) բանակները։
Առաջատար տասնյակում կա
ՆԱՏՕ-ի անդամ 3 երկիր՝ Միացյալ Նահանգները (1-ին տեղ), Ֆրանսիան (7-րդ տեղ) և Մեծ Բրիտանիան (8-րդ տեղ)։
Թուրքական բանակը զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։ 2019-ին Թուրքիայի զինուժը 9-րդ տեղում էր։ Ներկա փուլում իր տեղը զիջել է Պակիստանին և 4 հորիզոնականով հետընթաց ունեցել։
Թուրքիային հաջորդում է Իրանի Իսլամական Հանրապետության
(ԻԻՀ) զինուժը՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։
Նշվում է, որ վարկանիշային այս սանդղակում ներառված չէ երկրների միջուկային հզորության գործոնը։
Ռազմական հզորության առաջին տասնյակը՝ ստորև.1. ԱՄՆ2. Ռուսաստան3. Չինաստան4. Հնդկաստան5. Ճապոնիա6. Հարավային Կորեա7. Ֆրանսիա8. Մեծ Բրիտանիա9. Պակիստան10. Բրազիլիա