Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերն իրեն են վստահել. Ալեն Սիմոնյան
Ինձ մոտ տպավորություն է, որ ընդդիմության մոտ կարգախոս կա ռուսերեն հնչող՝ «никогда не сдавайся позорься до конца»։ Այս մասն լչագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքին:

«Ցավում եմ, որ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերը հենց իրեն են վստահել: Ուղղակի ապշում եմ, որ կարելի է չհասկանալ, որ իրեն դրդում են քաղաքական ոչնչացման: Մենք ընդդիմություն ենք եղել և գիտենք հանրահավաք անելը ինչ է, ինչի համար է, երբ է պետք կանգ առնել»,-նշեց ԱԺ խոսնակը՝ հավելելով, որ ընդդիմությունը ԱԺ է գալիս միայն Զատուլին պաշտպանելու համար: