Ալեն Սիմոնյանը՝ Լուկաշենկոյի հայտարարությունների և հակահայկական քարոզչություն իրականցնող ռուսական ալիքները արգելելու մասին
«Ես ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որովհետև որևէ լրջություն Լուկաշենկոյի խոսքերում չտեսա և ես նույնիսկ կարծում եմ՝ այդ խոսքերը իրենը չէին։

Ինքը չի իր խոսքերի հեղինակը, չգիտեմ՝ ով է,բայց ինքը չէ։ Հնարավոր է՝ Բաքվից լինի, կարողա Մոսկվայից կամ Ալմա-Աթայից լինի,բայց հաստատ ինքը չի»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Լուկաշենկոյի կոշտ հայտարարություններին, թե Ադրբեջանը այլընտրանք չի ունեցել, ստիպված է հարձակում գործել և այլ մեղադրաննքերին։ 

Ըստ ԱԺ նախագահի՝ Լուկաշենկոյի շատ լուրջ ներքին խնդիրներ ունի, և հաստատ իր ժողովրդին էլ դուր չի եկել նման հայտարարությունները։ 

Հակադարձմանը, թե ինչո՞ւ համարժեք դուխով արձագանք չտվեց հենց վարչապետը, Սիմոնյանն ասաց, «Համարժեք արձագանք եղել է վարչապետի կողմից, սակայն ճիշտ չի, որ դա հանրայնացվի»։ 

Դիտարկմանը, թե ստացվում է՝ իշխող ուժից ամենադուխովը դուք եք, ԱԺ նախագահը կատակով նկատեց, որ մեր երկրում ամենադուխովը լրագրողներն են։