Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանին, ասեմ, որ նա հրաժարվել է առաջադրել իր թեկնածությունը․ Արայիկ Հարությունյանը՝ ՔՊ վարչության ընտրության մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե ինչո՞ւ կուսակցական առանցքային կերպարները, օրինակ՝ Արսեն Թորոսյանը, Արարատ Միրզոյանը չհայտնվեցին ՔՊ վարչության ղեկավար կազմի մեջ, ինչո՞վ է պայմանավորված, պատասխանեց, որ զբաղված լինելով արտաքին քաղաքականությանը առնչվող լուրջ հարցերով՝ չեն հասցրել քննարկել, վերլուծել արդյունքները․ «Իսկ ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանին, ասեմ, որ նա հրաժարվել է առաջադրել իր թեկնածությունը։ Իսկ թե ինչու, պետք է հարցնեք Արարատ Միրզոյանին»,-շարունակեց Հարությունյանը։
Մյուս թեկնածուներն էլ, Հարությունյանի խոսքով, գրեթե հավասար ձայներն են հավաքել, տարբերությունը շատ քիչ է եղել։