Արագածոտնի մարզի Օշական գյուղում hոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ավտովթարից օրեր անց 4-րդ անչափահասն է մահացել։ Այս մասին տեղեկությունը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Նշենք, որ անչափահաս տղաներից երեքը մահացել էին դեպքի վայրում, 4-րդը վնասվածքներով տեղափոխվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2022 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Օշական գյուղի 16-ամյա բնակիչը, վարելով «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան, Օշական-Աշտարակ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, որի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է առաջացել: Արդյունքում 16-ամյա վարորդը և նրա անչափահաս ուղևորները տեղում մահացել էին, ևս մեկ անչափահաս ուղևոր ստացած այրվածքներով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն։ Նա, սակայն, դեպքից օրեր անց հիվանդանոցում մահացել է։
Քրեական վարույթով նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։