Մի քանի օրից էլ ես կմեկնեմ Վաշինգտոն, որտեղ կկայանա իմ հանդիպումը Բայրամովի և Բլինքենի հետ․ Արարատ Միրզոյան
Մենք ուրախ ենք տեսնել միջազգային ջանքերը։ Սրա մասին են վկայում տարբեր հարթակներում հանդիպումները։ Ընդամենը մի քանի օր առաջ Սոչիում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում։ Մի քանի օրից էլ ես կմեկնեմ Վաշինգտոն, որտեղ կկայանա իմ հանդիպումը Բայրամովի և Բլինքենի հետ։ Այսինքն՝ սա անընդհատ, ինտենսիվ գործընթաց է, որ վկայում է այն մասին, որ խնդիրը գտնվում է միջազգային ուշադրության ներքո։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում իր զեկույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: