Այսօրվա ծառատունկը հնարավոր դարձավ կազմակերպել միայն վերջին 2 տարվա համառ թիմային աշխատանքի շնորհիվ. Երևանի քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այսօրվա Ծիծեռնակաբերդի բարձունքում ծառատունկը հնարավոր դարձավ կազմակերպել միայն վերջին երկու տարվա համառ թիմային աշխատանքի շնորհիվ: 

▪️  Դեռևս 2019թ. նախանշված մասշտաբային  նախագիծը գործնական փուլ մտավ գարնանը:

▪️ Համայնքին պատկանող տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային տարածքը կարգի բերելու համար նախ ամբողջությամբ փոխվեց հիմնական ոռոգման ցանցը:

▪️ Համայնքային 8.5 հա տարածքի վրա կառուցվեց նոր սնուցող ոռոգման ցանց:

▪️ Վերականգնվեց քաղաքի ջերմոցային տնտեսությունը, որը հնարավորություն է տալիս այսօր ծառատունկին անհրաժեշտ 80% ծառերը եւ թփերը մատակարարել համայնքային տնկարանից:

Բայց, իհարկե, այստեղ անտառային գոտի ստանալու համար հարկավոր է տեւական խնամք եւ հոգատարություն, ինչին լծվելու է եւ ինչը հետեւողականորեն իրագործելու է մեր թիմը: