Ականի պայթյունի հետևանքով վիրավորումներ է ստացել ադրբեջանցի զինծառայող
Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մեկում հերթապահություն իրականացնելիս ականի վրա է կանգնել ադրբեջանցի զինծառայող:

Ականի պայթյունի հետևանքով վերջինս վնասվածքներ է ստացել:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանն ու նշելով, որ վիրավոր զինծառայողն անմիջապես հոսպիտալացվել է։