Հայաստանի խորհրդարանը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին
 Նոյեմբերի 12-14-ը Հայաստանի Հանրապետության խորհրդարանը կհյուրընկալի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) երիտասարդ պատվիրակների խմբին. այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։ 

Ինչպես նշվում է կարգադրության մեջ, պատվիրակությանն ընդունելու է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։