Ալիևի ամբողջ խոսքը ցուցմունք է իր դեմ՝ թե՛ իրավաբանական, թե՛ հոգեբանական տեսանկյունից․ Տարոն Սիմոնյան
Արևելքի մեր հարևան պետության միջազգային հանցագործ բռնապետի ամբողջ խոսքը ցուցմունք է իր դեմ՝ թե՛ իրավաբանական, թե՛ հոգեբանական տեսանկյունից. ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
 
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ առումով պետք է արձանագրել, որ նա  հայտարարում է՝ 

-պատերազմը սկսել է, իսկ ընթացիկ ու առաջիկա զինված բախումները հրահրել և իրականացնելու է ինքը (իր գլխավորությամբ) ֊ (ագրեսիա հանցագործություն), 
-հայերի էթնիկ զտումներ իրականացրել է ինքը (իր գլխավորությամբ) ֊ (մարդկության դեմ ուղղված հանցագործություն),
-հայ զինվորներին ու քաղաքացիական բնակչությանը խոշտանգել է ինքը (իր գլխավորությամբ) ֊ (պատերազմական հանցագործություններ),
-հայերի հետքը Արցախից, հետո Հայաստանից մաքրելու է ինքը (իր գլխավորությամբ) ֊ (ցեղասպանուություն)
և այլն։ 

Այստեղ ուշագրավ է այն պետությունների վարքագիծը, որոնք ծափահարում և շնորհավորում են հանցագործին։ Մի տեղ գրենք՝ չմոռանանք։ 

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ առումով ևս կարևոր ցուցմունք է, քանի որ այս հանցագործն անընդատ ցիտում է, որ չի վախենում Հայաստանից, հայերից և նրանց օգնողներից։

Իսկ բոլոր հոգեբանները գիտեն, որ չվախենալու մասին անընդհատ խոսում են նրանք, ովքեր սարսափում են, հատկապես, եթե դու հանցագործ ես, գիտես, թե ինչ դաս է տվել քեզ հայ զինվորը, և ինչպիսի դաս պիտի ստանաս ոչ հեռավոր ապագայում նույն հայ զինվորի կողմից, ինչպես նաև գիտակցում ես, թե որքան հայ մարդ է երդվել ինքն իրեն ու հրաժարվել սեփական-անձնական կյանքից՝ հանուն հայ ազգի արժանապատվության վերականգնման:

Մնում է՝ շատ շուտ չսատկես, որ կիսատ մնացած դաստիարակությունդ ավարտին հասցվի...»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ այցելել էր Արցախի գրավյալ Շուշի քաղաքը և զինծառայողների առջև ելույթի ժամանակ հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին։

Ի դեպ, Ալիևը  «զգուշացումներ է արել» նաև Իրանին, Արևմուտքին ու ՌԴ-ին։ Անդրադառնալով Ադրբեջանի սահմանին Իրանի Զինված ուժերի զորավարժություններին նա նշել է, որ «ոչ մեկից չեն վախենում»։ «Մեր բանակը  հերոսություն, պրոֆեսիոնալզմ, նվիրում է ցուցաբերել։ Եթե պետք լինի, կհասնենք նրան, ինչին ցանկանում ենք, դա գիտեն բոլոը, և թող իմանան բոլորը, ովքեր զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին՝ ի աջակցություն Հայաստանի»,-ասել  է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև դիմել է Արևմուտքին։ «Ճիշտ է, Հայաստանի որոշ օտարերկրյա հովանավորներ ցանկանում են մեզ ինչ-որ բանում մեղադրել։ Ես պատասխանել եմ նրանց։ Կրկին, եթե սկսեն բղավել, կպատասխանեմ։ Դա ինձ չի կանգնեցնի։ Սակայն փաստը կայանում է նրանում, որ մենք պահանջում ենք մեր իրավունքը,  և միջազգային դերակատարները կասկածի տակ չեն դնում Ադրբեջանի ճշմարտացիությունը»։