Փաշինյանը կպատասխանի Ալիևի «զառանցանքներին» ու կեղծ պահանջներին
Երեկ՝ նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը մեկնել էր Շուշի՝ «հաղթանակ» տոնելու։ Դահլիճում հավաքված զինվորականների առջև իր ունեցած ելույթում Իլհամ Ալիևը հիմնականում գովում էր ինքն իրեն և սպառնում Հայաստանին, բնականաբար, առիթը բաց չթողնելով, Ալիևը միջանցքի վերաբերյալ կրկին կեղծ պահանջներ ներկայացրեց Հայաստանին։

Ի դեպ, Շուշիում Ալիևի ելույթը գրեթե ինքնախոստովանական էր, որ Ադրբեջանը փորձում է ուժի կիրառման միջոցով Հայաստանին ստիպել գնալ զիջումների՝ այդ թվում օկուպացնելով ՀՀ սուվերեն տարածքը։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին։ Ի դեպ, բացառված չէ, որ վարչապետ Փաշինյանը Ալիևին պատասխանի այսօր, չնայած որ սովորաբար նմանօրինակ հարցերին Փաշինյանը շատ ժամանակ անդրադառնում է կառավարության նիստերից առաջ։