ՀԱՊԿ անդամ 2 երկիր շնորհավորել են Ադրբեջանին շուրջ 4000 հայերի սպանելու, գերիներ խոշտանգելու, էթնիկ զտումների ենթարկելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու գնով «հաղթանակի օրվա» և առթիվ․ Արման Բաբաջանյան
Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՀԱՊԿ անդամ երկու երկիր` Բելառուսը և Ղազախստանը, շնորհավորել են Ադրբեջանին  շուրջ 4000 հայերի սպանելու, գերիներ խոշտանգելու, էթնիկ զտումների ենթարկելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու գնով «հաղթանակի օրվա» և առթիվ։ Կասկած չունեմ՝ այլ «դաշնակիցներ» ևս առաջիկա ժամերին կշնորհավորեն Բաքվին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է անհապաղ արձագանքի, հիշյալ երկրների դեսպաններին հրավիրի ԱԳՆ և պարզաբանում պահանջի այս պսևդոդաշնակիցների վարքագծի վերաբերյալ։

Հայաստանի քաղաքական ուժերը միաբերան պետք է դատապարտեն այսպիսի քայլը՝ անկախ նրանից, թե որ երկրին է վերաբերվում՝ ՀԱՊԿ անդամ, արաբական, կամ արևմտյան։