Բաքվում Իրանի դեսպանությունը շնորհավորել է Ադրբեջանին՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ.
«Շնորհավորում ենք Ադրբեջանի Հանրապետությանն ու ժողովրդին Հաղթանակի օրվա և Ադրբեջանի Հանրապետության՝ Իսլամական աշխարհի մի մասը կազմող օկուպացված տարածքների ազատագրման կապակցությամբ։ Հերոսների հոգին թող լույսերի մեջ մնա»,- նշված է թվիթերյան գրառման մեջ։