Ռուսական զորքերը նահանջում են Խերսոնից։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել է դուրս բերել ռազմական տեխնիկան ու անձնակազմը Խերսոնից․ գրում է
meduza.io-ն։
Civic.am—ը ավելի վաղ
տեղեկացրել էր, որ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն ռուսական զորքերի դուրսբերման հրամանն արձակելիս ասել էր․ «Ձեռնարկեք բոլոր միջոցները Դնեպր գետով տեխնիկայի, զենքի և անձնակազմի անվտանգ տեղափոխման համար»:
Մինչ դուրսբերման մասին հայտարարվելը տեղեկություններ կային, որ ռուսական բանակը պայթեցրել է Դնեպրով անցնող կամուրջները։ Խերսոնի շրջանային խորհրդի պատգամավոր Սերգեյ Խլանը նոյեմբերի 9-ին հայտնել էր, որ ռուսները պայթեցրել են Դնեպրի աջ ափ տանող հինգ կամուրջ։
Ըստ Խլանի՝ այս կերպ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը որոշել է պատրաստվել զորքերի դուրսբերմանը և դանդաղեցնել Ուկրաինայի Զինված ուժերի հետագա հարձակումը Դնեպրի ձախ ափ։ Ուկրաինայի և Ռուսաստանի բանակները պաշտոնապես չեն հաստատել կամուրջների պայթեցումը։
Ռուսական բանակը Խերսոնը գրավել էր մարտի 2-ին՝ Ուկրաինա ներխուժումը սկսելուց մեկ շաբաթ անց։