Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շոյգուն կարգադրել է Խերսոնից և Դնեպրի աջ ափից զորքերը դուրս բերել

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կարգադրել է զորքերը Խերսոնից դուրս բերել Դնեպրի ձախ ափ։  ՌԴ հատուկ գործողությունների ուժերի միացյալ խմբի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը հայտնել է, որ զորքերի դուրսբերումը կիրականացվի հնարավորինս արագ․ հաղորդում է kommersant.ru-ն։

 ՌԴ պաշտպանության նախարարին զորքերի միավորված խմբի հրամանատարական կետում իր զեկուցման ընթացքում Սուրովիկինն ասել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-նվպլաններ ունի հեղեղի գոտի ստեղծել Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի տակ։

«Համակողմանիորեն գնահատելով ներկա իրավիճակը՝ առաջարկվում է պաշտպանություն ձեռնարկել Դնեպր գետի ձախ ափի երկայնքով», - ասել է Սերգեյ Սուրովիկինը, ապա շարունակել․

«Ես հասկանում եմ, որ սա շատ բարդ որոշում է, սկայն մենք կպահպանենք ամենակարևորը՝  մեր զինծառայողների կյանքն ու զորքի մարտունակությունը։ Բացի այդ, կազատագրվի ուժերի և միջոցների մի մասը, որը կօգտագործվի ակտիվ գործողությունների համար, այդ թվում՝ հարձակողական»։

ՍԵրգեյ Շոյգուն պատասխանել է․ «Ես համաձայն եմ ձեր եզրակացությունների և առաջարկությունների հետ։ Մեզ համար ռուս զինծառայողների կյանքն ու առողջությունը միշտ առաջնահերթ են»։

ՀԻշեցնենք, որ ռուսական զորքերը Խերսոնի համար մարտերը սկսել են փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն հայտարարելու օրը։ Քաղաքը գրավվել է մարտի 3-ին և մինչ այդ մնացել է ռուսական բանակի վերահսկողության տակ։

Սեպտեմբերի 30-ին նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրեր է ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ներառելու մասին, այդ թվում՝ Խերսոնի շրջանը։