Արդարադատության նախարարությունը հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում թեկնածուի մրցույթ
 Արդարադատության նախարարությունը հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում թեկնածուի մրցույթ։ Հայտարարության մեջ նշված է. «Սահմանված ձևով կազմված հայտերը թեկնածուների կողմից ներկայացվում են սույն հայտարարությունը հրապարակելու հաջորդ օրվանից սկսած՝ երկշաբաթյա ժամկետում:

Հայտ կարող են ներկայացնել՝

1) իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող, և
2) իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող անձինք:
Հայտին կից ներկայացվում են`
1) մասնագիտական աշխատանքային փորձառությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները և ինքնակենսագրությունը (այդ թվում՝ մասնագիտական գործունեության նկարագրությամբ), 
2) կրթությունը և գիտական աստիճանը հավաստող փաստաթղթերի լուսապատճենները,
3) հրապարակումների, գիտական աշխատությունների, մասնավորապես՝ գիտական հոդվածների, մենագրությունների, ատենախոսությունների, ձեռնարկների և այլ աշխատանքների լուսապատճենները և ցանկը՝ առկայության դեպքում դրանց հղումներով.
4) հայտարարություն՝ համաձայն սահմանված ձևի.
5) հայտարարություն՝ դատվածության բացակայության վերաբերյալ (համաձայն սահմանված ձևի).
6) թեկնածուի ցանկությամբ՝ այլ փաստաթղթեր:

Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) անհրաժեշտ է ուղարկել constitutional@moj.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

Հարցերի համար՝ հեռ.՝ 010594053
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ»։