Ո՞րն է այն երաշխիքը, որ Ադրբեջանը չի խախտի ապագա խաղաղության պայմանագիրը․ Հայաստանին խաղաղության պայմանագրի երաշխավորներ են պետք, առնվազն ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից․ Մարուքյան
ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է․

«Վերջին 2 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես խախտում և շահարկում է հրադադարի եռակողմ համաձայնագիրը։  Որոնք են այն երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի ապագա խաղաղության պայմանագիրը դրա ստորագրումից հետո։ Հայաստանին խաղաղության պայմանագրի երաշխավորներ են պետք, առնվազն ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից»,- գրել է Մարուքյանը։

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (հայտնի է նաև որպես մշտական հնգյակ, մեծ հնգյակ կամ P5) այն հինգ ինքնիշխան պետություններն են, որոնց 1945 թվականի ՄԱԿ-ի կանոնադրությունը մշտական տեղ է հատկացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ։