Կաթողիկոսին 2 ժամ փորձել եմ համոզել, որ ճիշտ է ներկա լինելը, և չի ստացվել, չոր նամակ ուղարկեի ավելի լա՞վ կլիներ․ Զարեհ Սինանյան
«Համաշխարհային հայկական գագաթնաժողովից 3 ամիս առաջ, ի հարգանս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, անձամբ գնացել եմ և Վեհափառին հրավիրել եմ գագաթնաժողովին։ 2 ժամ փորձել եմ համոզել, որ ճիշտ է ներկա լինելը, և չի ստացվել»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Ծիծաղելի է հնչում, որ նամակով հրավիրելն ավելի լավ կլիներ։ Իրենց արձագանքի մեջ նման առաջարկ կա, որ ճիշտ ձևով չեն հրավիրել, չոր նամակ ուղարկեի ավելի լա՞վ կլիներ։ Սրանից հետո մենակ նամակներով կաշխատենք, բայց տենց ճիշտ չի, պետք է անձնական լինի մոտեցումը։ Ավելին ասեմ՝ Արամ Կաթողիկոսին էլ անձամբ եմ հրավիրել, գնացել, հասել եմ Բեյրութ, որպեսզի դա չանեմ հեռախոսով կամ նամակով, այլ անեմ անձամբ»,- նշեց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում