Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ կիրառել է նաև ականանետ․ ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 10-ի  լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաեւ ականանետ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ 

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: