Կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Գևորգ Մալոյան» Ա/Ձ-ում։

Պարզվել է, որ ձկնաբուծարանում տարածքի գրունտային ստորերկրյա ջրային ռեսուրսներից պոմպերի միջոցով կատարվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործումը կասեցվել է։

Անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ։