Ալիևը նոյեմբերի 8-ի իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և Հայաստանի մյուս քաղաքները իրենց տեսադաշտում են․ դա քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու բացահայտ գործողություն է․ Փաշինյան
ՀՀ վրաչպետ Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է

«Զինվորական համազգեստը հագին և զինվորական լսարանի ներկայությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ի իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և Հայաստանի մյուս քաղաքները իրենց տեսադաշտում են, և որ Հայաստանը հասկանում է, թե դա ինչ է նշանակում։ Դա քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու բացահայտ գործողություն է»։