Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ. նախատեսվում են բանակցություններ Պուտինի հետ

Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսում է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է IRNA գործակալությունը։


«Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին երկուշաբթի առավոտյան ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու և բանակցություններ վարելու նպատակով»,- հաղորդում է IRNA-ն։


Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարը մտադիր է երկուշաբթի Սանկտ Պետերբուրգ կատարելիք այցի ընթացքում հանդիպել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։


Ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին IRNA-ին հայտնել էր, որ Արաղչին Ռուսաստանի նախագահի հետ կքննարկի ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր հրադադարից հետո վերջին իրադարձությունները։


Նա ասել է, որ Իրանն ու Ռուսաստանը ընդհանուր մոտեցում ունեն տարածաշրջանային և միջազգային հարցերի նկատմամբ։