Կառավարության շենքի մոտ տեղի է ունենում ՀՀԿ-ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։ Հավաքին ներկա է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Տեղի է ունենում հումանիտար բլոկադա, երեկվանից արցախցին չունի գազ, այսօր կամ վաղը միգուցե չունենա լույս, իսկ այդ ամբողջ ընթացքում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ էն մարդիկ, որոնք պիտի զբաղվեին էս ամեն ինչը թույլ չտալով, ապա, եթե եղել էր, խնդիրների լուծման մասին մտածելով, զբաղված են ոչնչով կամ հենց ադրբեջանցիների օրակարգը սպասարկելով։ Էս ամեն ինչը մեզ համար պարզ էր դեռ 2018-ից, որ էս շենքը զավթած բորենիների ոհմակը ամեն ինչ արել է, որ էս օրը մոտենա, իր բոլոր գործողություններով, անգործություններով արեն են հնարավորը, որ էս օրում հայտնվենք ու անելու են։ Այսօր ժողովուրը չի մտածում ավելի լավ ապրելու մասին, այլ ապրելու իրավունք ունենալու մասին, որովհետեւ սրանք հասցրել են նրան, որ մենք ոչ մի հեռանկար, կանխատեսելիություն, նմանատիպ ոչ մի բան չունենք»,- ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։