ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու տեսանյութ հրապարակել․
«Մեր բոլոր ծափահարություններն ուղղված են ձեզ՝ այսօր եւ ընդմիշտ։ Մեր բոլոր ուրախ պահերը ձեր շնորհիվ եւ ձեզնով են։ Դուք մեր ժպիտի մեջ եք, մեր ծիծաղի, մեր լսած երաժշտության, եւ մեր պարերի։ Դուք մեր սիրո մեջ եք, եւ մեր երջանկության։
Այսօր երեկոյան մեր ընտանեկան օջախների հուզումնալից վայրկյանների, մեր սպասումի, ապագայի նկատմամբ մեր հավատի հենասյունը դուք եք։ Դուք, որ եւ չկաք եւ ամենուր եք։
Մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ շնորհակալ ենք եւ մենք ձեզ պարտք ենք։
Մենք մեր պարտքը կմարենք»,- գրել է տիկին Հակոբյանը։