ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին հորդորել է անհապաղ ձեռնամուխ լինել դիվանագիտական լուծում գտնելուն` ապահովելու բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այս մասին տեղեկանում ենք Դոնֆրիդի
թվիթերյան էջից։
ԱՄՆ պաշտոնյան խրախուսել երկու երկրների նախարարներին ներգրավվել կայուն խաղաղության հասնելու գործընթացում:
Հիշեցնենք, որ մինչ այդ Դոնֆրիդը հեռախոսազրույցներ էր ունեցել
Արարատ Միրզոյանի և
Ջեյհուն Բայրամովի հետ։
Անահիտ Խաչատրյան