Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ուենցող գույքի բռնագանձման գործով դատական նիստն այսօր բացվեց և հետաձգվեց։
Դատական նիստը նախագահող՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Ավագյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ նիստը հետաձգելու մասին միջնորդություն են ներկայացրել Գագիկ Բեգլարյանը և նրա ընտանիքի անդամները՝ կինը, որդին և դուստրը։ Միջնորդությամբ նախկին պաշտոնյան և իր ընտանիքի անդամները հայտնել են, որ նախորդ նիստերին մասնակցած փաստաբանն այլևս չի ներկայացնում իրենց շահերը, և խնդրել են այդ հիմքով նիստը հետաձգել։
Դատավորը տեղեկացրեց, որ գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդությունը խախտումներով է ներկայացվել, որը քննության ենթակա չէ, բայց նիստը հետաձգելու այլ պատճառ կա։
Շարունակությունը՝
hetq.am