Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քաղաքացիներին կոչ է անում չտրվել «ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին»
Քաղաքացիների առաջարկով՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել եմ հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ. ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Քննարկել ենք հասարակությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծմանն ուղղված քայլերի առաջնահերթությունը:

Իմ խոսքում ընդգծել եմ, որ  առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է կուռ միասնականություն, արտաքին և ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն, հակառակ դեպքում՝ կկանգնենք Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև: