Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա
Երուսաղեմում հայկական Taboon Wine Bar ռեստորանը ենթարկվել է ծայրահեղականների հարձակման․ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է լրագրող Լիանա Մարգարյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ:

«Սա հաջորդում է Երուսաղեմի հայկական թաղամասում հայկական համայնքի դեմ մի շարք հարձակումներին և ագրեսիվ գործողություններին»,- գրել է նա: