Հայոց բանակի օրվա կապակցությամբ Տավուշի մարզպետարանից տեղի ունեցավ քայլերթ՝ դեպի Ազատամարտիկների պուրակ
Այսօր՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Տավուշի մարզպետարանից տեղի ունեցավ քայլերթ՝ դեպի Ազատամարտիկների պուրակ։

Մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները, զինծառայողները, հոգևոր դասը, մտավորականության ներկայացուցիչները, քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների  հուշարձանին։ 

Այնուհետեւ Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ,  Իջևանի Մշակույթի տանը կայացավ միջոցառում։ Միջոցառումը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝  ի հիշատակ բոլոր ժամանակներում իրենց կյանքը Հայրենիքին նվիրած հայորդիների համար։

Անձնվեր ծառայության համար Տավուշի մարզպետի ու Իջևանի համայնքապետի կողմից պատվոգրերով, շնորհակալագրերով ու խորհրդանշական նվերներով պարգևատրվեցին ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք սպաներ ու ժամկետային զինծառայողներ։

Միջոցառումն ուղեկցվեց ազգային, հայրենասիրական երգերով ու պարային ելույթներով։