Արմավիրցիները գնահատում են Ճապոնիայի կառավարության և անձամբ դեսպանի ջանքերը ուղղված համայնքի զարգացմանը․ Դավիթ Խուդաթյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Արմավիրի համայնքապետարանում ընդունեցի Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմային:
Շնորհակալություն հայտնեցի դեսպանին Արմավիր քաղաք հերթական այցի համար, վստահեցնելով, արմավիրցիները գնահատում են Ճապոնիայի կառավարության և անձամբ դեսպանի ջանքերը ուղղված համայնքի զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկեցինք համատեղ ծրագրերի ընթացքը, որոնցից հերթականի մեկնարկն ընդամենը օրեր առաջ է տրվել:
Նշված ծրագրով Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ԿԳՄՍ նախարարության և Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ վերանորոգվելու է Արմավիր քաղաքի թիվ 5 մանկապարտեզը` փոխվելու է տանիքը, տեղադրվելու են դռներ և պատուհաններ, կառուցվելու է ջեռուցման համակարգ, լուծվելու են գազաֆիկացման, ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված խնդիրները:
Ի թիվս այլ հարցերի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ համատեղ որոշեցինք փետրվարի 27-ին Արմավիր քաղաքում անցկացնել ճապոնական ֆիլմերի փառատոն, ինչը հնարավորություն կտա համայնքի բնակիչներին ծանոթանալու Ճապոնիայի մշակույթին: